Microsoft-ը պատրաստվում է մեկուսացնել Windows 10-ում կողմնակի արտադրողների դրայվերները

Microsoft-ը պատրաստվում է մեկուսացնել Windows 10-ում կողմնակի արտադրողների դրայվերները

Windows 10 օպերացիոն համակարգի խոշորագույն ափդեյթը, որը կներկայացվի ընթացիկ տարվա վերջում, իր հետ կբերի կարեւոր փոփոխություն՝ կողմնակի մատակարարների դրայվերները կպահվեն մեկուսացված վայրում: Այդ մասին հաղորդում է WindowsLatest պորտալը՝ հղում անելով Microsoft կորպորացիայի ներկայացուցիչներին:

Խոսքը վերաբերում է առաջիկա թարմացմանը, որը հայտնի է որպես Windows 10 21H2 (կոդային անվանումն է Sun Valley): Նոր տարբերակում կփոխվի համակարգային ֆայլերի պահպանման մոտեցումը: Այժմ կողմնակի արտադրողների դրայվերները կտեղափոխվեն հատուկ թղթապանակ:

Առաջին հայացքից թվում է, որ դրանում կարեւոր ոչինչ չկա, սակայն ենթադրվում է, որ նորամուծությունը կբարձրացնի համակարգի կայունությունը: Այժմ օպերացիան համակարգը պահում է դրայվերները DriverStore թղթապանակում, որը գտնվում է System32 Windows կատալոգում: Թարմացումից հետո կողմնակի դրայվերները կպահվեն OEMDRIVERS հատուկ թղթապանակում, որը կհայտնվի Windows կատալոգում: Ընդ որում՝ համակարգը, ինչպես նախկինում, կստուգի դրայվերի թվային ստորագրությունը նախքան նոր թղթապանակում տեղավորելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում