Իսրայելում հայտնաբերել են Պիղատոս Պոնտացու գոյության մասին վկայություններ
Այդ մարդն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Հուդայի հռոմեական նահանգապետ, որը հայտնի է դարձել Հիսուս Քրիստոսի մահվան համար: Պատմաբաններն առ այսօր վիճում են՝ եղե՞լ է արդյոք Պոնտացին իրական մարդ, թե դա պարզապես հավաքական կերպար է, որը նկարագրված է Աստվածաշնչում: Վերջերս իսրայելցի պատմաբանները հայտնաբերել են արտեֆակտներ, որոնք, վերջապես, կարող են լուսաբանել այդ գաղտնիքը, հաղորդում է Planet- today-ը:
Կալիֆոռնիայից աստվածաշնչյան ավանդույթների հետազոտող Թոմ Մայերը հայտնել է, որ Հերովդես Մեծի օրոք կառուցված ռազմական բերդի պեղումների ժամանակ, գիտնականները հայտնաբերել են այսպես կոչված «Պոնտացու քարը»:
Բացի այդ, կրկնակի մանրամասն ուսումնասիրվել է պղնձե մատանին, որը հայտնաբերվել է դեռեւս 1969 թվականին: Ինչպես հայտնի է, հնում մատանիները հաճախ օգտագործվել են՝ որպես տիրոջ կնիք՝ հաստատելով նրա անձը: Մատանիների վրա փորագրել են անձնական կնիք, որը թաթախելով կավի կամ այլ նյութի մեջ՝ կնքել են ուղերձները:
Եվրոպական համալսարանից մասնագետների կողմից հայտնաբերված մատանին պարունակում է «PΛΑΤΟ» կամ Պիղատոս Պոնտացու անունը, եւ գինու սափորի պատկեր: Մինչդեռ, այդ գրառումը բնավ չի երաշխավորում, որ դա հենց Պոնտացու մատանին էր: Բանն այն է, որ պղինձը համարվում էր շատ էժան նյութ, որպեսզի Հուդայի ղեկավարի դիրքով անձը կրեր այն: Չնայած հնարավոր է, որ մատանին պատկաներ նրա մերձավորներից մեկին, ով ուներ իրավունք հռոմեացի նահանգապետի անձնական փոստը կնքելու:
Կարծիքներ