«Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու». միջոցառում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ

«Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու». միջոցառում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ C-ի, հեպատիտ B-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: 

Միջոցառման ժամանակացույցը`

Նոյեմբերի 23 - Երևան, ժամը 11:00-17:00-ը, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարող տարածք.

Նոյեմբերի 24 - Վանաձոր, ժամը 11:00-17:00-ը, Արցախի պուրակ.

Նոյեմբերի 25 - Արտաշատ, ժամը 11:00-17:00-ը, գյուղատնտեսական շուկայի մոտակայք.

Նոյեմբերի 26 - Մարտունի, ժամը 11:00-17:00-ը, մշակույթի տան հարող հատված.

Նոյեմբերի 29 - Արմավիր, ժամը 11:00-17:00-ը, ավտոկայանին հարող հատված.

Նոյեմբերի 30 - Գյումրի, ժամը 11:00-17:00-ը, գյուղատնտեսական շուկային հարող տարածք.

Դեկտեմբերի 1 - Երևան, ժամը 12:00-19:00-ը, Ազատության հրապարակին հարող տարածք:

Հանրային միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում