Ճապոնիան պաշտպանական օգնություն կցուցաբերի վեց երկրների
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հաջորդ ֆինանսական տարում ընդգրկել Վիետնամը, Ջիբուտին, Ինդոնեզիան, Մոնղոլիան, Պապուա Նոր Գվինեան և Ֆիլիպինները անվտանգության կարողությունների ամրապնդման կառավարության աջակցության ծրագրում, որը ներառում է անվճար հիմունքներով պաշտպանական օգնության տրամադրում։ Այս մասին հայտնում է The Asahi թերթը ։
Ծրագրի շրջանակներում Ճապոնիան պատրաստ է այդ երկրներ տեղափոխել փոքր պարեկային նավակներ և անօդաչու սարքեր, ռադարներ, անլար սարքեր և կապի այլ սարքավորումներ՝ տարածքային ջրերը և օդային տարածքը վերահսկելու, ինչպես նաև փրկարարական գործողություններ իրականացնելու կարողությունը բարձրացնելու համար: Միաժամանակ ճապոնական կողմն իրեն իրավունք է վերապահում ստուգումներ անցկացնել՝ հաստատելու համար, թե արդյոք փոխանցված սարքավորումներն ու մեքենաները ճիշտ են օգտագործվում։
Հաջորդ տարվա պետբյուջեից Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են այս ծրագրի համար հատկացնել մոտ 5 մլրդ իեն (35 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։
Ինչ վերաբերում է Ջիբութիին, ապա այնտեղ տեղակայված է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի բազան, որի զորախումբը ներգրավված է ծովահենության դեմ պայքարում։
Կարծիքներ