Սևանա լճից դուրս է բերվել 21 ապօրինի ձկնորսական ցանց
Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 21 ապօրինի ձկնորսական ցանց։
Ցանցերն առգրավվել են։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:
Կարծիքներ