«Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»

«Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Բարսելոնայի» կազմից գոլեր հեղինակեցին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան և հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» այժմ 20 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 26 միավորով երկրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1

Ժորդի Ալբա, 31, Ֆրենկի դե Յոնգ, 43 - Վիլիան Ժոզե, 27

Հետևեք մեզ նաև Տելեգրամում