Մ-17 տարեկանների ԱԱ․ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել
Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել:
Մ-89 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Ալեքսանդր Լազարյանը: Նա երկամարտում գրանցել է 323 կգ ու դարձել հաղթող: Պոկում վարժությունում մեր ծանրորդն առաջատարին պարտվել է 8 կգ, սակայն նույն ծանրորդին հրում վարժությունում հաղթել է 12 կգ:
Ավելի վաղ Ռաֆիկ Մինասյանը (Մ-61 կգ) գրավել էր 4-րդ տեղը: Այսօր պայքարի մեջ է մտնելու Էմմա Պողոսյանը:
Կարծիքներ