«Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել. Չավի

«Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ 7-րդ «Ոսկե գնդակ» ստանալը։

«Դա ֆուտբոլային արդարությունն է։ Նա պատմության լավագույն խաղացողն է ու արժանի էր 7-րդ «Ոսկե գնդակին»:

Գվարդիոլան ասել է. ««Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել»: Եվ ես համաձայն եմ. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Իհարկե, կարելի է նաև ասել, որ Լևանդովսկին արժանի էր «Ոսկե գնդակին», բայց նման վեճեր ամեն տարի ծագում են: Ընտրեցին Մեսսիին, ու դա ֆուտբոլային արդարության դրսևորումն էր»,- ասել է Չավին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում