Հայաստանի Հանրապետության ամենակարևոր քաղաքը Արմավիրն է. Դավիթ Խուդաթյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալիս ասում է հետևյալ միտքը, մեջբերում եմ բառացի. «Ձեր (վարչապետի) հրաժարականն են պահանջում ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների քաղաքապետերը, ավագանիները»: Մեջբերման ավարտը:
Որպես Արմավիրի քաղաքապետ հարց ունեմ ԱԺ հարգելի պատգամավորին. պարոն Մարուքյան այդ ի՞նչ մեխանիզմով է որոշվում որն է Հայաստանի Հանրապետության ամենակարևոր մարզը, ամենակարևոր քաղաքը, և ինչո՞վ են օրինակ Ձեր կողմից ենթադրաբար հիշատակվող քաղաքները ավելի կարևոր Արմավիր քաղաքից:
Հ.Գ. Հարցի այլ մանրամասների մեջ չխորանալով նշեմ, որ ինձ համար Հայաստանի Հանրապետության ամենակարևոր քաղաքը Արմավիրն է, իսկ Արմավիրի քաղաքապետի դիրքորոշումը Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցին շուրջ հայտնի է բոլորին:
Կարծիքներ