Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պաշտպանության նախարարը մանրամասնել է

Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պաշտպանության նախարարը մանրամասնել է

«Վերջերս ավարտվել է ձմեռային զորակոչը, բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը»:

 

Այս մասին սոցցանցերի իր էջերում տարածած տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- ասել է Պապիկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում