Առնվազն 12 մարդ է զոհվել Հաիթիում զինված հարձակումների ժամանակ

Առնվազն 12 մարդ է զոհվել Հաիթիում զինված հարձակումների ժամանակ

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մոտ գտնվող Կաբարե գյուղում զինված անհայտ անձինք սպանել են առնվազն 12 մարդու և այրել մի քանի տներ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Prensa Latina լրատվական գործակալությունը ։

«Դատախազության աշխատակիցները հայտնաբերել են 12 դիակ»,- ասել է տեղի վարչակազմի ղեկավար Ժոզեֆ Գիյոմը։ Ըստ Գիյոմի՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղացնել տարածքում իրավապահ կառույցները։ Հայիթիի սոցիալ-տնտեսական իրավիճակը երկար ժամանակ բարդացել է բարձր գնաճի, ազգային արժույթի արժեզրկման և փողոցային ավազակախմբերի բախումների պատճառով, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում