Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և պետական անվտանգության ծառայությունից։
Նրանք բացատրել են, որ իրենք հետաքննում են չափազանց ծանր հանցագործություններ, որոնցում առնչություն ունի Արայիկ Հարությունյանը, հայտնում է РИА Новости-ն:
Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել ու թվարկել էին այն մի շարք ծանր մեղադրանքները, որոնք առաջադրել են ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:
ԼՂ նախագահը 4 ամսով կալանավորվել է:
Հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել է Բաքու:
Կարծիքներ