Գրանադայի համաժողովում քննարկվելու են Ղարաբաղը, միգրացիան և Եվրամիության ընդլայնումը
Այսօր Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՀՀ) երրորդ գագաթնաժողովը։
«ԵՄ 27 երկրի, 20 գործընկեր և թեկնածու երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ուկրաինան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքիան, Ուկրաինան, բալկանյան երկրները և ինքնահռչակ Կոսովոն կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Եվրոպան ավելի ճկուն ու բարգավաճ դարձնել»,- նշել է ԵՄ խորհուրդը։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։
Գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկն է լինելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Առաջնային նշանակություն կունենան երկկողմ և բազմակողմ հանդիպումները՝ քննարկելու համայնքի երկրների միջև կոնկրետ գործնական խնդիրներ։ Այդ բանակցություններից մեկը՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների միջև Ղարաբաղի հարցով նախատեսված հնգակողմ հանդիպումը, արդեն տապալվել է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանը, որը պահանջել է Թուրքիային ներառել այս ձևաչափում, ինչը մերժվել է Ֆրանսիայի կողմից։
Կարծիքներ