Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված այլ ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում