Ոստիկանությունը ձերբակալել է 79 ցուցարարի, ովքեր անկարգություններ են կազմակերպել Փարիզի գլխավոր շուկայում
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 79 ցուցարար ֆերմերների, ովքեր ներխուժել են Եվրամիության ամենամեծ շուկան՝ Փարիզի մերձակայքում գտնվող Ռունգիսում և այնտեղ անկարգություններ սկսել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Հեռուստաալիքը նշում է, որ ցուցարարները անկարգություններ են առաջացրել և վնասներ պատճառել։ Դրանից հետո դրանք շուկայից հանվել են իրավապահների կողմից։
Ֆրանսիայում ֆերմերների զանգվածային ցույցերը տեղի են ունենում արդյունաբերության ներկայացուցիչների դժգոհության ֆոնին գնաճի պատճառով եկամուտների անկման և Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման աճի կապակցությամբ։ Ֆերմերները նաև կողմնակից են ԵՄ պահանջների հետ կապված բյուրոկրատական ընթացակարգերի պարզեցմանը: Ի նշան բողոքի՝ ֆերմերները տրակտորներով փակում են ճանապարհները և ցույցեր անում կառավարության շենքերի առջև։
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 30-ի երեկոյան ֆերմերների մասնակցությամբ շուրջ 122 բողոքի ակցիա է անցկացվում Ֆրանսիայի ողջ տարածքում։
Կարծիքներ