Տեղի է ունեցել ռազմական և ավիացիոն համալսարանների շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը

Տեղի է ունեցել ռազմական և ավիացիոն համալսարանների շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը

Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմական համալսարանների շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում