Առնվազն աննորմալ կլիներ, երբ բոլոր համայնքներում հաղթեին ՔՊ  թեկնածուները․ Չախոյան

 Առնվազն աննորմալ կլիներ, երբ բոլոր համայնքներում հաղթեին ՔՊ  թեկնածուները․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Անկախ  նրանից,  թե   որ համայնքում ով կամ որ  քաղաքական ուժն է հաղթել, միևնույն է՝ Հեղափոխությունը հաղթել  է։
Հեղափոխության միտքը, գաղափարն ու արժեքը երկրում  ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելն էր։
Նորմալ է, երբ որևէ համայնքում քաղաքացիներն  այս  կամ այն պատճառով իրենց վստահության քվեն տալիս են ընդդիմությանը կամ դրա ներկայացուցչին։ Առնվազն աննորմալ կլիներ, երբ բոլոր համայնքներում հաղթեին ՔՊ  թեկնածուները։

Եվ հենց սա էր հեղափոխության այն վեհ արժեքը, սա  էր այն գաղափարը, որի համար 2018-ին դուրս եկանք փողոց։  
2018-ից  հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն՝ կլինի ՏԻՄ թե համապետական, անկախ արդյունքներից վերահաստատում է Հեղափոխության ու հեղափոխական թիմի հաղթանակը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում