Թբիլիսիի քաղաքապետարանը հորդորել է բնակիչներին մնալ փակ տարածքներում
Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին հորդորել է փողոց դուրս չգալ՝ հորդառատ անձրևների հավանական հետևանքների պատճառով։
«Բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Թբիլիսիում հորդառատ անձրևի հետևանքով, ջրով լցվել են փողոցներ և ստորգետնյա անցումներ, տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։
Կարծիքներ