Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը զրպարտելու փորձերի մասին
Facebook ընկերության ղեկավարությունը կարծում է, որ իրենց զրպարտելու համակարգված փորձեր են արվում: Այդ մասին ասված է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ։
«Իմ կարծիքով՝ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, համակարգված ջանք է՝ ընտրողաբար օգտագործելու արտահոսած փաստաթղթերը՝ նպատակ ունենալով մեր ընկերությունն աղավաղված պատկերով ներկայացնել»,-գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում: Հավելել է, որ խոշոր կազմակերպությունները, այնուամենայնիվ, պետք է ենթարկվեն ստուգումների:
Նրա խոսքերով՝ բարեխղճ քննադատությունն օգնում է կատարելագործվել:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազ Կառլ Ռեյսինը հայտարարել էր, որ Մարկ Ցուկերբերգին որպես մեղադրյալ է ներգրավել 2018 թվականին օգտատերերի տվյալների արտահոսքի սկանդալին առնչվող դատական գործով։
Կարծիքներ