ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի
ՀՀ ազգային ժողովում փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով:
Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:
Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներ:
Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:
Կարծիքներ