Կիևի դատարաններից մեկում պայթյուն է եղել. կան տուժածներ
Կիևի դատարաններից մեկում պայթյուն է որոտացել, դեպքի վայրում ներկա են հատուկ նշանակության ջոկատայիններ, աշխատում են քննիչներ, պայթուցիկ սարքերի տեխնիկներ և շներ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ոստիկանությունը։
«Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Շևչենկովսկի շրջանի դատարանի դահլիճում տեղի ունեցած պայթյունի մասին»,- ասվում է ոստիկանության Տելեգրամ ալիքում։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Շևչենկոյի դատարանում պայթյունի հետևանքովերկու իրավապահ վիրավորվել է։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների թվում երկու տուժածի մասին տեղեկություն կա, տվյալները ճշտվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ մեղադրյալը փակվել է ուղեկցորդի տարածքում, ձեռնարկվում են միջոցառումներ նրան բերման ենթարկելու ուղղությամբ։ Նախաքննություն է սկսվել։
Շևչենկոյի շրջանային դատարանի շենքը շրջափակված է, մոտակայքում հերթապահում են շտապօգնության հինգ մեքենա և մի քանի հրշեջ մեքենա։ Դատարանի մոտ են տասնյակ հատուկջոկատայիններ։ Պայթյունից հետո դատարանի շենքի մուտքի մոտ շտապօգնություն է կանչվել։
Ավելի վաղ Strana-ի ուկրաինական հրատարակությունը հայտնել էր, որ Կիևի դատարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և փոխհրաձգություն է լսվել։ Ըստ հրապարակման աղբյուրի՝ ամբաստանյալը հանել է ատրճանակը, պատանդ է վերցրել երկու պահակների, նրանց հետ փակվել դատարանի զուգարանում ու պայթեցրել պայթուցիկ փաթեթը։ Strana-ի փոխանցմամբ՝ պատանդ վերցնելն իրականացրել է ուկրաինական ազգայնական կազմակերպության ակտիվիստ Իգոր Գումենյուկը, ով 2015 թվականի օգոստոսին նռնակ էր նետել Ուկրաինայի ազգային գվարդիայի զինվորի վրա՝ Գերագույն Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Կարծիքներ