Բելառուսն այլևս առաջվանը չի լինել, այն ավելի լավը կդառնա. Լուկաշենկո
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի կարող այնպիսին, ինչպիսին մինչև նախագահական ընտրություններն էր․ երկիրն ավելի լավը կդառնա, այսօր հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ria.ru-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ «Բելառուսն այլևս առաջվանը չի լինել, ընդհակառակը՝ ավելի լավը կդառնա»։
«Բելառուսները հիմար չեն, կանցնի այս շրջանը և կհասկանան՝ մենք ինչ կորցրեցինք, ինչ կարող էինք կորցնել և ում հետ մնալ»,- Մինսկի քաղաքային մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները:
Կարծիքներ