Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ հռչակվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքելով 133 միավոր, Հայաստանի 2020թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 79 միավորով 2-րդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 25 միավորով 3-րդ տեղում է Հայաստանի հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ արժանացավ այդ կոչմանը:
Կարծիքներ