Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ընդգծել է Հայաստանում միջազգային բարձր ստանդարտներով աշխատող օտարերկրյա կազմակերպությունների գործունեության կարևորությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում