ՄԱԿ-ը հայտարարել է աշխարհում պարենային լուրջ ճգնաժամի մասին
Սննդամթերքի խիստ անապահովության առջև կանգնած և շտապ օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը գոյատևելու և իրենց ապրուստի միջոցները պահպանելու համար հասել է վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին: Այս մասին ասվում է Համաշխարհային պարենային ճգնաժամերի դեմ պայքարի ցանցի՝ պարենային ճգնաժամերը հաղթահարելու գործում ներգրավված ՄԱԿ-ի, ԵՄ-ի, կառավարական և հասարակական կազմակերպությունների միջազգային դաշինքի զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթղթի համաձայն՝ հակամարտությունների, տնտեսական ցնցումների, այդ թվում ՝ COVID-19 համավարակի և 2020-ի ծայրահեղ եղանակային իրադարձությունների հետևանքով առնվազն 155 միլիոն մարդ հայտնվել է սուր սովի շեմին:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից շրջանառվող զեկույցը հանգեցնում է հիասթափեցնող եզրակացության, որ սուր սովը շարունակում է հրատապ խնդիր մնալ միլիոնավոր մարդկանց համար:
Առնվազն 155 միլիոն մարդ 55 երկրներում/տարածքներում 2020 թվականին բախվել է սննդի խիստ անապահովության, և ավելի ծանր իրավիճակների, ինչը նախորդ տարվա համեմատ 20 միլիոնով ավելի է: Սա ազդարարում է տագնապալի միտում դեպի սննդի խիստ անապահովության կայուն աճ, որը նկատվում է 2017 թվականից, երբ հրապարակվել է առաջին զեկույցը:
Կարծիքներ