Քննարկվել են հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց հեռանկարները

«Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից 2025 թվականի փետրվարի 15-ին Ծաղկաձորի մարիոթ հյուրանոցում կազմակերպվել էր՝ «Հայաստանում հաշմանդամություն ունեցող և տեղահանված կանանց ներգրավման, շահերի պաշտպանության խթանում խաղաղության և անվտանգության քննարկումներում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը պանելային քննարկման ձևաչափով` անդրադառնալով նաև հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց հեռանկարներին և կարիքներին խաղաղության և անվտանգության համատեքստում:
Կարևորելով ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի առանձնահատկությունն ու առաջնահերթությունը Հայաստանում, «Ներառում Հայաստան» ՀԿ-ն հանձնառել էր իրականացնել իրազեկման, ջատագովության գործընթացներ՝ շեշտը դնելով խաղաղության և անվտանգության քննարկումների և որոշումների կայացման մեջ հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց ներառման գործին:
Հիմք ընդունելով կառավարության, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիննների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսությունները և կայուն համագործակցությունը, Կազմակերպության կողմից միջոցառմանը հրավիրված էին և մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր պետական և հասարակական կազմակերպություններից։
Միջոցառումը հատկապես կարևոր էր Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շրջանակներում Գործողությունների ազգային ծրագրի իրականացման համար քննարկումնների, իրականացված ծրագերի վերաբերյալ փորձի փոխանակման, առավելությունների և բացթողումների ներկայացման համար։ Առանձնահատուկ կարևոր էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցության և սեփական համայնքներում իրականացված և իրականացվող ծրագրերի ներկայացման հանգամանքը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին քննարկելու հնարավոր երկխոսությունների ծավալման, աջակցության և համագործակցության մեխանիզմների իրականացման, համայնքերի խնդիրներին առավել գործնական մոտեցման դրսևորման համար։
Կարծիքներ