«Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը ծանոթացել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի աշխատանքներին
Բարեգործական ծրագրով Արցախում է «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ։
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ կառույցի տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանի հրավերով «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը եղել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների (ՇԱԻ) բաժնում՝ ծանոթացել ներկայիս պայմաններին և նյութատեխնիակական բազային:
Ի դեպ, դեռևս 2017 թվականից, Կարեն Սարգսյանի առաջարկով, հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել շենքային նոր պայմանների կառուցման համար։
«Տասնամյակներ շարունակ Ասկերանի ՇԱԻ բաժինն իր ծառայությունն իրականացնում էր վարձակալած տարածքում՝ ոչ բարվոք պայմաններում։ Այս տարվա մայիսից բաժինը տեղափոխվել է նոր շենք, որի վերակառուցման և վերանորգման աշխատանքներն ավարտական փուլում են։
Շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո ծառայությունը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված ևս մեկ նոր շենք։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը նշել է, որ Արցախի ԱԻ ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրի ուղղությամբ աջակցությունը շարունակական բնույթ կկրի։
Հանդիպման վերջում Կարեն Սարգսյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու արցախցիներին մշտապես աջակցելու համար»,- ասված է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեքստի մեջ:
Կարծիքներ