Ճապոնիայում գործարկվել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը
Ճապոնական Կոբե քաղաքի բնական գիտությունների ինստիտուտում ամբողջ հզորությամբ գործարկվել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը՝ Fugaku-ն:
Նշվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր գերհամակարգիչը լրիվ աշխատանքային ցիկլ մտցնել ապրիլին, բայց որոշվել է արագացնել գործընթացը, այդ թվում` կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Fugaku-ն մասամբ գործարկվել է դեռ 2020-ի ապրիլին: Հունիսին այն աշխարհում ճանաչվեց ամենաարագը «Top-500» միջազգային նախագծի փորձագետների կողմից, որոնք որոշում են մոլորակի ամենահզոր գերհամակարգիչները:
Գերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu էլեկտրական կորպորացիայի կողմից՝ Բնական գիտությունների ինստիտուտի մասնագետների հետ միասին: Այն կարող է վայրկյանում ավելի քան 415 քվադրիլիոն գործողություն կատարել:
Կարծիքներ