Վրաստանում 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արևմուտքում 7 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է եղել։
Երկու երկրաշարժերն էլ զգացվել են Օնի քաղաքում: 4,4 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:42-ին, իսկ 4 մագնիտուդով երկրորդ ցնցումները՝ 19:49-ին:
Երկու դեպքում էլ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Կարծիքներ