ՏՏ ոլորտում անվճար վերապատրաստում՝ պատերազմի մասնակիցների համար. պետությունը կսկսի պիլոտային ծրագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կսկսի «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագիր, որի նպատակն է պատերազմի մասնակիցներին ապահովել մասնագիտական վերապատրաստմամբ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«2021-ին հանդես կգանք «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով: Դա կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը: Կփորձենք օգտակար լինել, որ հաշմանդամություն ստացած զինվորներն անցում կատարեն ՏՏ ոլորտ և ունենան իրենց թե անձնական մասնագիտական զարգացումը, և թե իրենց գիտելիքները ծառայացնեն երկրի զարգացման համար»,- ասաց Արշակյանը:
2020-ի վերջին որոշում է ընդունվել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև մասնակիցների համար նախարարության՝ 18 ուղղություններով իրականացվող դասընթացները կազմակերպվեն անվճար հիմունքներով:
Կարծիքներ