Honda-ն վաճառքների անկում Է սպասում կիսահաղորդիչների պակասի պատճառով

Honda-ն վաճառքների անկում Է սպասում կիսահաղորդիչների պակասի պատճառով

Ճապոնիայի Honda ավտոկոնցեռնը 2021 թվականի առաջին եռամսյակում նավազեցրել Է վաճառքների կանխատեսումը կիսահաղորդիչների համաշխարհային պակասի պատճառով: Այդ մասին ասված Է ընկերության՝ փետրվարի 9-ին հրապարակված հաշվետվությունում:

Այսպիսով, 2020թ.-ի ֆինանսական տարվա համար (ավարտվում Է 2021 թվականի մարտի 31-ին) վաճառքների կանխատեսումը նույնպես կրճատվել Է 100 հազարով՝ մինչեւ 4,5 միլիոն ավտոմոբիլ:

Միեւնույն ժամանակ ընկերությունը բարելավել Է ցանցային շահույթի կանխատեսումը 390 միլիարդ իենից (շուրջ 3,7 միլիարդ դոլար) մինչեւ 465 միլիարդ դոլար (շուրջ 4,4 միլիարդ դոլար): Ընդգծվում Է, որ շահույթի աճին, չնայած վաճառքների նվազմանը, կհաջողվի հասնել ծախսերի օպտիմալացման շնորհիվ: Հունվարին Honda-ն հայտարարել Էր Ճապոնիայի արեւմուտքի Սուձուկա քաղաքի իր ձեռնարկությունում աշխատանքի հարկադրված դադարեցման մասին՝ կիսահաղորդիչների պակասի պատճառով:

Ինչպես հայտնել Է Kyodo գործակալությունը, դեֆիցիտը կապված Է ավտոմոբիլների համաշխարհային պահանջարկի վերականգնման եւ անձական համակարգիչների եւ խաղաղային կցուրդների օգտագործման ընդլայնման հետ, որոնց արտադրության համար կիսահաղորդիչներ են պահանջվում: Ավելի վաղ կիսահաղորդիչների պակասի պատճառով արտադրանքի թողարկումն ԱՄՆ-ում իրենց գործարաններում սկսել են կրճատել Ճապոնիայի Subaru եւ Toyota Motor ավտոմոբիլաշինական կորպորացիաները, հաղորդել Է ՏԱՍՍ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում