Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 14։28-ին տեղեկություն է ստացել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 92-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում