Սահմանին հարաբերական անդորր է. վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղաքացիական պաշտպանության բոլոր խմբերը

Սահմանին հարաբերական անդորր է. վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղաքացիական պաշտպանության բոլոր խմբերը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է:

«Հակառակորդի գործողությունների արդյունքում մեր բնակավայրում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Չոբանյանը:

Նա հայտնեց, որ վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղաքացիական պաշտպանության բոլոր խմբերը և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

«Մասնավորապես պատսպարման առումով հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա: Մեր քաղաքացիները հիմնականում գտնվել են ապաստարաններում և նկուղուներում: Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ ու զոհեր չունենք»,-ասաց մարզպետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում