Ստեղծվել է հրետակոծված շինությունների գնահատման ու գույքագրման հանձնաժողով. մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ այսօր առավոտյան ստեղծվել է հրետակոծված շինությունների գնահատման ու գույքագրման հանձնաժողով:
«Այս հանձնաժողովն ամենօրյա տեղեկատվություն պիտի տա վնասների չափի, ծավալների վերաբերյալ, և վաղվանից պետք է սկսենք զբաղվել այդ բնակարանների վերականգնաման աշխատանքներով»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Չոբանյանը:
Նա շեշտեց, որ եթե բնակարանները հնարավոր չէ վերանորոգել, ապա դրանց փոխարեն կկառուցվեն նորերը:
«Ես ուզում եմ, որ մեր այն բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն և վստահ լինեն, որ ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք իրենց բնակարանների վերականգնաման հարցը:
Կարծիքներ