Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, դրանից մահվան 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, դրանից մահվան 2 նոր դեպք

Արցախում, փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է 164 թեստավորում, որոնց միջոցով հաստատվել է վարակվելու 29 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։

 

Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպք 2, ներկայումս այդ վարակից ստացիոնար բուժվում է 41 մարդ։

 

«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

 

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում