Էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից. տուժածներ չկան

Էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից. տուժածներ չկան

Հունիսի 6-ին, ժամը 20։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը (տեղափոխում է ցորեն, 18 վագոն) դուրս է եկել գծերից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավատարի հեղեղում․ հեղեղվել է մոտակայքով անցնող երկաթգիծը (մոտ 300 մ), ինչի հետևանքով էլեկտրաքարշը դուրս է եկել գծերից (վագոնները չեն վնասվել)։
Փրկարարները ապահովել են լուսավորություն, սահմանազատել վտանգավոր հատվածները, ապամոնտաժել և հեռացրել դեպի շարժակազմը թեքված երկաթե կոնստրուկցիաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում