Պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները. G20-ի ղեկավարների կոչը բոլոր պետություններին

Պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները. G20-ի ղեկավարների կոչը բոլոր պետություններին

Հնդկաստանում ընթացող G20 գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ամփոփիչ հռչակագիր են ընդունել, որում արտացոլված է Ուկրաինայի իրավիճակի տեսակետների և գնահատականների տարբերությունը:

Ամփոիչ այդ փաստաթուղթը կազմված է 34 էջից:

G20-ի ղեկավարները դեմ են արտահայտվել միջուկային զենքի կամ դրա սպառնալիքի կիրառմանը՝ կոչ անելով Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի գործարքն իրականացնել ամբողջական՝ պարենի և պարարտանյութերի մատակարարումն ապահովելու համար:

Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկխոսության անհրաժեշտությունն ու պետություններին կոչ են արել պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում