Վաշինգտոնում կանխվել է ինքնաթիռների բախումը

Վաշինգտոնում կանխվել է թռիչքի պատրաստվող ԱՄՆ ուղևորատար ինքնաթիռի և օդանավակայան ժամանող ռազմական ինքնաթիռների բախումը:
Delta Air Lines ավիաընկերության չվերթը Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում թռիչքի թույլտվություն է ստացել ուրբաթ՝ ժամը 15:15-ի սահմաններում, միևնույն ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի չորս T-38 Talon ինքնաթիռներ վայրէջք կատարելիս են եղել, ասվում է քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հայտարարության մեջ:
Օդային երթևեկության վերահսկիչները «կարգավորիչ հրահանգներ են տվել ինքնաթիռներին»:
Ուղևորատար ինքնաթիռի մեջ 131 ուղևոր է եղել, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ:
Կարծիքներ