Որ ճանապարհներն են փակ կամ միակողմանի երթևեկելի
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի-Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Կարծիքներ