Իտալիայի վարչապետն առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը: «Այս մասին Կոնտեն հայտարարել է հուլիսի 28-ին Սենատում ունեցած իր ելույթում:
«Այսօր առավոտյան նախարարական խորհրդի նիստում մենք որոշում կայացրեցինք երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչև հոկտեմբեր»,- ասել է Կոնտեն:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսը դեռ շարունակում է շրջել Իտալիայում, անհանգստանցնող է նաև համաշխարհային և հարևան երկրներում տիրող իրավիճակը:
Իտալիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը հայտարարվել է հունվարի 31-ին: Երկրում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը 246 հազար 286 է, կորոնավիրուսը հաղթահարել է 198 հազար 593 մարդ, կորոնավիրուսից մահացել է 35 հազար 112 անձ:
Կարծիքներ