Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Այսօր, օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։  Բժիշկները վրաերթի ենթարկվածին գիտակցության են բերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում