ՊՍՎ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

ՊՍՎ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Voetbal International-ին:

Ըստ աղբյուրի, հարձակվողն արդեն բանակցություններ է վարել կարմիրների և «քաղաքայինների» ներկայացուցիչների հետ։ Ֆուտբոլիստին հետևում է նաև Մյունխենի «Բավարիան»:

Գակպոն ՊՍՎ-ի սան է։ Հոլանդացու և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Այս մրցաշրջանում Գակպոն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում