«Անա» արևադարձային փոթորիկը հարավ-արևելյան Աֆրիկայում 46 մարդու կյանք է խլել
«Անա» արևադարձային փոթորիկը վերջին չորս օրվա ընթացքում Մադագասկարում, Մոզամբիկում և Մալավիում 46 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse (AFP) գործակալությանը։
Հունվարի 22-ին Մադագասկարին փոթորիկ է հարվածել, որտեղ ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով մահացել է 39 մարդ, 65 հազարը մնացել է անօթեւան։ Անցած երկուշաբթի փոթորիկը հասել է Մոզամբիկի կենտրոնական շրջաններ։ Նախնական տվյալներով՝ այնտեղ երեք մարդ է մահացել, 49-ը՝ վիրավորվել։ Մալավիում չորս մարդ է զոհվել փոթորկի հետևանքով, առաջացած ջրհեղեղի պատճառով երկրի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։
Անան շարժվում է դեպի արևմուտք և մինչև օրվա վերջ կհատի Զիմբաբվեի սահմանին: Փոթորիկը թուլանում է։
Կարծիքներ