Տեղեկատվական շտաբը հայտնում է Արցախում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմի 5 վիրավորի մասին
Ճշտված տեղեկություններով մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ