ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Նիգերի ապստամբների դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Նիգերի ապստամբների դեմ

Եվրամիության երկրները սկսել են նախապատրաստվել Նիգերում հեղաշրջում իրականացրած ապստամբների դեմ առաջին պատժամիջոցների ներդրմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպայում իր աղբյուրներին։

«Հաջորդ քայլը կլինեն պատժամիջոցները  առանձին անդամների դեմ»,- հայտնում է գործակալությունը՝ մեջբերելով անանուն եվրոպացի դիվանագետի խոսքերը։

Գործակալության տվյալներով՝ հարցի քննարկումը սկսվել է օգոստոսի 9-ին: ԵՄ-ն սկսել է քննարկել պատժամիջոցների չափանիշները: Կետերից մեկը ժողովրդավարությունը խարխլելու պատճառով սահմանափակումների ներդրումն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում