Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Դեկտեմբերի 10-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում և Մեղրի-Կապան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։ Տուժել է 3 քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում