Լավրովը Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում առկա խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իր գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արդիական տարածաշրջանային խնդիրները, իրավիճակը Սիրիայում և նրա շուրջը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվել է իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ: Հիմնական ուշադրությունը դարձվել է ՄԱԿ-ի տարածքում համատեղ համակարգման հարցերին», - ասվում է դիվանագիտական հայտարարության մեջ։:
Կարծիքներ