ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գուտերեշը մտահոգված է Իսրայելի հատուկ գործողությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես անհանգստացած է» իսրայելական ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափում հատուկ գործողություն իրականացնելու կապակցությամբ, երկուշաբթի օրը հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ջենինի իրադարձություններով,- ասվում է զեկույցում,- նա ընդգծում է, որ բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք հարգմամբ»:
Կարծիքներ