Փլվել է Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզի պատերը

Փլվել է Գյումրիի «Զանգակ»  մանկապարտեզի պատերը

Երեկ Գյումրիում տեղացած առատ տեղումները բացի փողոցներում  և մասնավոր կառույցներում  խնդիրներ ստեղծելուց, վնասներ է հասցրել նաև Գյումրու մանկապարտեզներից մեկին։

Անձրևաջրերը ողողել են Գյումրու ամենախոցելի թաղամասերից մեկը համարվող «Ավտոկայան» տնակային ավանում գտնվող «Զանգակ» մանկապարտեզի տարածքը։

Ըստ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետի ժ/պ Շողիկ Աելքսանյանի նախակրթարանը երկրաշարժից հետո գործում էր տնակային պայմաններում, երեսուն և ավելի տարիների ընթացքում քիչ է որ այն արդեն խարխլվել էր, երեկվա անձրևաջրերն էլ ավելի քայքայեցին տնակը։ Ջուրը ողողել է ամբողջ տարածքը, փլվել են  նաև պատերը, գույքն այլևս օգտագործման համար պիտանի չէ։ Վերանորոգում իրականացնել հնարավոր չէ։

  

Շողիկ Ալեքսանյանի հավաստմամբ  նախակրթարանը ներառված է  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում, որով  պետք է կառուցվեր նոր շենք, երեկվա դեպքը կարծես արագացրեց այս  գործընթացի կյանքի կոչելը։ Առավոտյան քաղաքապետի մոտ կայացած խոհրդակցության ժամանակ որոշում կայացվեց գրություն-խնդրանք ներկայացնել հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանին, որպեսզի գործընթացը արագացնեն։

Նախագիծը պատրաստ է, պետք է շինարարի մրցույթ հայտարարվի, որը մեկ երկու ամիս կտևի,  նախ պետք է ապամոնտաժվեն տնակները,  հետո  սկսվի շինարարական աշխատանքները։ Ամենայն հավանականությամբ աշնանը։

   

Ի դեպ, նշենք որ համավարակով պայմանավորված Գյումրու մանկապարտեզները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում