150 դրամանոց նոր տոմսն ավելացվել է՝ հաշվի առնելով բողոքներն ու առաջարկությունները. Ավինյան
Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով 300 և 150 դրամանոց ուղևորատոմսերի մասին:
Ըստ Տիգրան Ավինյանը՝ մեկ ուղղության համար ներդրված 150 դրամանոց նոր տոմսն ավելացվել է առաջարկվող այլ փաթեթներին զուգահեռ՝ հաշվի առնելով քաղաքացիների զանգերը, բողոքներն ու առաջարկությունները:
«300 դրամանոց տոմսը 3 ուղևորափոխադրման տոմս է՝ ժամանակի մեջ։ Այն բացարձակ կապ չունի 150 դրամանոց տոմսի հետ։ Նույնիսկ 1 տարուց ավել, երբ ներկայացվում էր այս տոմսը, ասվում էր, որ տրանսպորից հաճախ օգտվող մարդկանց համար չէ: Այն տուրիստի համար տոմս է: Այսինքն, այստեղ եթե նույնիսկ համեմատականներ տարվեն, կարող են տարվել 10 հատանոց փաթեթի հետ:
Մենք որպես այդպիսին մեկ ուղևորատոմսի արժեք չենք ունեցել: Մենք սովոր ենք, որ մեկ ուղևորափոխադրմամբ պետք է հաշվարկն անեն, և անկեղծ ասած՝ պատերազմել դրա հետ, դրա դեմ պայքար մղել մենք որոշեցինք, որ բացարձակ անիմաստ է, և մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք ունենանք էդ մի տեսակի ուղորատոմսի պրոդուկտը, և մենք դա իրականացրեցինք»,- ասաց քաղաքապետը՝ ներկայացնելով գործող փաթեթները:
Ըստ Ավինյանի, մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը:
«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու»,- ասաց Ավինյանը:
Կարծիքներ